Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Հանրապետական պատգամավորները «ծլկեցին»

Հանրապետական պատգամավորները «ծլկեցին»
24.12.2013 | 13:39

Երեկ երբ Ազգային ժողովն ավարտեց քառօրյայի աշխատանքը, ՀՀԿ-ականները դժվար խնդրի առաջ էին կանգնել: Խորհրդարանի շենքից դուրս գալու դժվարությունը, նրանց ստիպում էր այլ մեթոդների դիմել: Նրանք շրջափակման մեջ էին ու ամեն հնարք գործի էին դնում, որ ծպտյալ հեռանան ԱԺ շենքից: Պատճառը շատ պարզ էր. անել հնարավոր ամեն ինչ՝ ցուցարարների աչքին չերևալու համար: ՀՀԿ-ականներից մեկը, որ պետք է Բաղրամյան մուտքով դուրս գար, արժանացավ կուսակցի զարմանքին ու հեգնանքին. «Էդ դու ինչ ռիսկով ես էդպես գնում»: «Ինձ բան չեն ասի»,-հոխորտաց մյուսը: Չգիտես ինչ հիմքով էր դա ասում, երբ ինքն էլ բոլորի պես «ձեռքերը վեր» «կողմ» էր քվեարկել հայտնի պայմանագրին: Սակայն միևնույն է, որ մուտքով էլ նրանք հեռացան, արժանացան ակցիայի մասնակիցների վանկարկումներին և վիրավորանքներին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ